Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի բնակիչները Armenia Today-ին ահազանգում են, որ ադրբեջանցիները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կապանի բնակավայրերի խանութներից առևտուր են անում։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը ևս բնակիչներից լսել է նման տեղեկություններ, սակայն կարծում է, որ դրանք ընդամենն ասեկոսեներ են։ Նա բացառում է նման դեպքերը՝ տարածվող լուրերը համարելով ապատեղեկություն։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում սահմանազատման աշխատանքներ են կատարվում։
Ավելի վաղ Կապանի քաղաքապետը հայտնել էր, որ Կապան Ագարակ տանող հատվածը ստիպված են այլևս չօգտագործել, քանի որ ամբողջությամբ թշնամու տիրապետության ներքո է։
Նա նաև տեղեկացրել է, որ Ագարակի, Եղվարդի ու Ուջանիսի բնակիչները որոշակիորեն շրջափակման մեջ են հայտնվում։