ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնել է ՀՀ ՔԿ-ն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ դեսպանությունը պատրաստակամ է գործադրելու իր առավելագույն ջանքերը՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխգործակցույթունը զարգացնելու ուղղությամբ: