ՀԱԿ-ը հերքել է այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ տեղ գտած այն տեղեկությունները, թե վարչապետ Փաշինյանի կողմից ներկա իրավիճակի վերաբերյալ քննարկումներին ՀԱԿ-ը համաձայնել է մասնակցել։
«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է հետեւյալը. Դուք գիտեք վարչապետ Փաշինյանը առաջարկել է հանդիպումներ ունենալ եւ քննարկել քաղաքական իրավիճակը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ներկայացուցիչների հետ, եւ ես շատ ուրախ եմ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ԼՀԿ-ն, թե՛ այլ կուսակցություններ, որոնք որ արդեն հայտարարել են օրինակ՝ ՀԱԿ-ը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի կուսակացությունը՝ Հանուն Հանրապետության, հայտարարել են, որ իրենք պատրաստ են այդ քննարկումներին։
Հայ Ազգային Կոնգրեսը նման հայտարարություն չի արել, հետեւաբար մեզ համար անհասկանալի է այդ ապատեղեկատվության տարածման նպատակադրումը (մոտիվացիան)»,-փոխանցում է ՀԱԿ մամուլի ծառայությունը։