Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և լսել խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ներկա իրավիճակից միակ ելքը վարչապետի հրաժարականն է։
Մարուքյանի հետ հանդիպմանը վարչապետն առաջարկել է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնալ խորհրդարանական ընտրությունների, ինչին ԼՀԿ-ն դեմ է եղել։