ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է երկրորդ նախագահի Facebook-յան էջը։
«Եռաբլուր»-ը Երևանի արվարձանում գտնվող զինվորական գերեզմանատուն է, որտեղ ամփոփված են Հայաստանի հերոսները, իսկ 1988 թվականից այստեղ հանգչում են Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները։