«Գազպրոմը» երկարաձգել է Հայաստանին գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար:
Դեկտեմբերի 30-ին «Գազպրոմ էքսպորտ»-ը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկարացրեցին Հայաստանին գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար:
Գազի մատակարարումների վերաբերյալ խորհրդատվությունները հաջորդ ժամանակահատվածում կշարունակվեն»,-ասվում է «Գազպրոմ էքսպորտ» հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Գազպրոմը» սպառողների միակ գազ մատակարարն է Հայաստանում: Երկրի ներքին շուկա գազ մատակարարողը «Գազպրոմ Արմենիան» է: 2019-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինը Հայաստանի համար 150 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից դարձել է 165 դոլար: Զոհրաբ Մնացականյանը, երբ նա Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր, ասել էր, որ Հայաստանի համար կարևոր է ռուսական գազի գնիջեցման հարցը, այս ուղղությամբ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են:
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2020-ի մարտի վերջին նամակ է ուղարկել «Գազպրոմ»-ի ղեկավարին՝ առաջարկելով սկսել նոր բանակցություններ գազի գնի իջեցման վերաբերյալ` նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով: