Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումն Արցախի ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ԱԳՆ խոսնակը հայտնում է նաև, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցի ժամանակ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ծրագրի ստորագրման արարողություն:
«Արցախ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Առաջին հանդիպումն է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ»,-գրել է ԱԳՆ խոսնակը՝ ընդգծելով, որ ԱԳ նախարարները 2021թ. խորհրդակցությունների պլան են ստորագրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունվարի 5-ին, Հայաստանի արտաքին գերծերի նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ: