Այս պահին տեղի է ունենում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հաղորդվում է Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ՝ հունվարի 8-ին, դիմել է ԱԳՆ, ԱԱԾ ղեկավարներին, ԶՈՒ ԳՇ պետին՝ պահանջելով հանդիպում Հայրենիքի փրկության շարժման հետ։