Ղազախստանում այսօր խորհրդարանական ընտրություններն են: Риа.ru-ն հայտնում է, որ սա առաջին ընտրությունն է՝ նախագահի պաշտոնից Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո։
98 պատգամավորներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ կուսակցական ցուցակներով, ընտրական շեմը 7% է:
Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն. իշխող «Օտան» կուսկացությունը, որը գլխավորում է Նազարբաևը, խորհրդարանական ընդդիմության «Ակ Ժոլ» և Ղազախստանի ժողովրդական կուսակցությունները, ինչպես նաև «Աուլը»:
«Օտան» կուսակցության ցուցակում է նաև Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևը: Վերջին 15 տարիների ընթացքում «Օտանն» ընտրություններում միշտ 80 տոկոսից ոչ պակաս քվե է ստացել: Հարցումներն այս անգամ ևս հերթական հաղթանակն են կանխատեսում: