ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, և թե՛ Հարավային Կովկասում առկա իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: