«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում:
Ըստ այդմ՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ազգային փոքրամասնությունների տոն։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի ազգային փոքրամասնությունների օր:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի մեր երկրում: Ըստ պատգամավորի՝ սա մի քայլ է, որով մենք ուշադրություն ենք հրավիրելու ազգային փոքրամասնությունների խնդիրների վրա և լուծումներ տալու դրանց։
Դրական եզրակացություն ստացած հարցն առաջիկայում կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: