Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ ավարտվել է այն մարդկանց հանրահավաքը, որոնք համաձայն չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, հայտնում է TACC-ի թղթակիցը: Ակցիան տևեց շուրջ երկու ժամ: Դրան մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները վերահսկել են հասարակական կարգի պահպանումը, ակցիան անցել է հանգիստ մթնոլորտում, ձերբակալություններ չեն եղել:
Երկուշաբթի օրն առավոտյան Փաշինյանը ժամանեց Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ:
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիխմանը նախատեսվում է քննարկել 2020թ.նոյեմբերի 9-ին Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: