Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների պատմության մեջ միակ նախագահը, որին Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենտ հայտարարեց։
Հայտարարվել է, որ իմփիչմենտը ապստամբություն հրահրելու հիմքով է։ Իմփիչմենտը Թրամփին հայտարարվել է 232 կողմ ձայնով։ Իմփիչմենթի օգտին քվեարկել են նաև 10 հանրապետականներ, ինչն ԱՄՆ պատմության մեջ սեփական կուսակցությունից նախագահի դեմ քվեարկելու ռեկորդային թիվ է։
Այսպիսով, Թրամփը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ իմփիչմենթ հայտարարվեց: Առաջինը 2019-ի դեկտեմբերին էր, երբ իմփիչմենտ էր հայտարարվել իշխանության չարաշահման և Կոնգրեսին խոչընդոտելու համար։ Այժմ Թրամփի գործը կներկայացվի Սենատի քննարկմանը։
Սենատն արդյո ՞ք կարող է Թրամփի դեմ վճիռ կայացնել արդեն նրա հեռանալուց հետո։ Այս հարցը վիճելի է նույնիսկ սահմանադրական իրավունքի մասնագետների շրջանում։ Ի դեպ՝ Թրամփին դեմ քվեարկելու դեպքում դեմոկրատները ցանկանում են պարզ մեծամասնությամբ նրան արգելել նաև կրկին առաջադրվել։