Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Վարչապետն այսօր առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․ Փաշինյանը հայտարարել էր 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին։