«Այսօր Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե իր հայրը՝ Հեյդար Ալիևը խորհրդային շրջանում Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնում մնար ևս 10 տարի, ապա կփոխեր ԼՂԻՄ֊ի դեմոգրաֆիական պատկերը, ադրբեջանական ազգաբնակչությունը կդառնար մեծամասնություն և չէր լինի ղարաբաղյան հակամարտությունը։
Նման «խոստովանություններ» ժամանակին արել է նաև Հեյդար Ալիևը՝ հստակ արձանագրելով, որ իր քաղաքականության նպատակն էր հայաթափել Արցախը և բնակեցնել տարածքը ադրբեջանցիներով։ Այսպիսի ծրագրված քայլերով ադրբեջանական կողմը ժամանակին հայաթափեց Նախիջևանը, իսկ հետո իրագործեց մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով Ջուղայի խաչքարերը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։