Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում կայացրած որոշման համաձայն Տիգրան Պետրոսյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: