Ազգային ժողովը ժամը 12։00-ին արտահերթ նիստ կգումարի։
Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
«Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը։ ԱԺ-ը խորհուրդը որոշում է. համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- ասված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդեն հանդիպել է «Իմ Քայլը» խմբակցության անդամների հետ։
Տեղեկացնենք, որ Դավիթ Խաչատուրյանն, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը: