Չեմ գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին։
Պատգամավորը հացրեց՝ ինչո՞ւ են որոշ շրջանակներում վախենում, որ Դուք գնում եք ԲԴԽ։
Ջհանգիրյանը նշեց, որ չի գնում ԲԴԽ նախագահի պաշտոնը գրավելու․ «Խնդրում եմ՝ հետ գնալ 1999 թվականի հոկտեմբեր»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, բոյկոտել են ԲԴԽ անդամի թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի ընտրությունը։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի նաև քվեարկությանը։
Հիշեցնենք նաև, որ «Իմ քայլը» խմբակցությունն այս պաշտոնների համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և իրավաբան Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ լքեցին դահլիճը։