Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Լուսավոր Հայաստան կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում։
Հանձնաժողովի անդամի աշխատանքը վարձատրվում է պետության կողմից և կազմում է 68.000 դրամ։ Հանձնաժողովի անդամի իրավունքները և պարտականությունները կներկայացվեն դասընթացների միջոցով։
Այս ձևաթուղթը լրացնելուց հետո կընդունվի ձեր գրանցումը, որից հետո կնախապատրաստվեն հանձնաժողովի անդամի դասընթացները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ն․ Փաշինյանը հայտարարել էր 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին։ Հավելենք նաև, որ «Հայրենիքի փրկության շարժումն» իր հերթին պահանջում է Ն. Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: ԼՀԿ-ն չի միացել շարժմանը և հայտարարել է, որ կուսակցության վարչապետի թեկնածուն ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: