Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է արել, որում նշել է.
«Ես հիմա աշխատում եմ «հեղափոխական եռերգություն» պայմանական անվանմամբ էսսեների շարքի վրա: Քանի որ ես չեմ մասնակցել 2018-ի հեղափոխությանը, դժվար է հասկանալ այն մարդկանց դրդապատճառները, որոնք մասնակցել են դրան: Դրա համար էլ իմ այն ընթերցողներին, որոնք մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, խնդրում եմ պատասխանել 3 հարցի.
1. Իմանալով՝ ինչպես ավարտվեց 2018-ի հեղափոխությունը, հիմա դրան ևս մեկ անգամ կմասնակցեի՞ք:
2. Համամի՞տ եք այն բանի հետ, որ հեղափոխությունն ու հետհեղափոխական զարգացումները Հայաստանին պարտության են բերել:
3. Համաձայն եք արդյո՞ք, որ ստեղծված իրավիճակից ելքը նոր հեղափոխությունն է՝ Ձեր մասնակցությամբ»: