«Իմ քայլը» խմբակցությունն այսօր՝ ժամը 13։00–ին, նիստ է հրավիրել։ Այս տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցությունից, սակայն չհայտնեցին, թե օրակարգում ինչ հարցեր կան։
Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե հնարավոր է, որ խմբակցությունը քննարկի Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Ըստ մեկ այլ տեղեկության, նախագծի հեղինակը Վահագն Հովակիմյանն է։