Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ինչպես ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին անաչառ և պատասխանատու աջակցությունը եղել և մնում է Անդրկովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:
«Հրատապ խնդիր է ապահովել տարածաշրջանի պետությունների անցումը առճակատումից հաշտության ՝ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, միջէթնիկական և միջկրոնական խաղաղության և վստահության հաստատման, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման համար ամուր պայմանների ձևավորման նպատակով»,- հայտարարել են Սմոլենսկի հրապարակում: