Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի CSV խմբակցության անդամներ Կլոդ Վիզլերի և Լորան Մոզարի հետ՝ վերջիններիս հանձնելով ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալները։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի խթանման, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը հումանիտար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերի շուրջ արդյունավետ քննարկում է ունեցել նորաստեղծ Լյուքսեմբուրգ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի վարչության անդամներ Էրիկ Բրուչի և Ֆրանսուազ Պրեսկատորի հետ։