ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ նախատեսված է, այցի մանրամասները համաձայնեցվում են։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկապես (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների-խմբ․) այցը Լեռնային Ղարաբաղ նշանակված է, նշված է համանախագահների ծրագրերում։ Այս այցի ժամկետները դեռ որոշված չեն։ Մանրամասները այժմ համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առել գրավյալ դիրքերի վրա, մի շարք շրջաններ անցել են Բաքվի վերահսկողության տակ, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայել են ռուս խաղաղապահներ:
Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման միտումնավոր չի հիշատակվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Նրա խոսքերով ՝ տարածաշրջանի կարգավիճակի հարցով կզբաղվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: