ՀՅԴ արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեն չի ողջունում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Լոս Անջելես կատարած այցը։
«Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելես։
Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար և սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած և գերեվարված զինվորներին վերադարձնելու նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ նրա ապաշնորհ կեցվածքը, նրա ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, նրա դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարության տակ, պատերազմը ղեկավարելու նրա քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, և, փաստորեն, ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը»,-նշել են Կոմիտեից։
ՀՅԴ-ականները նշել են, որ իրենք հստակ պատգամ ունեն Աննա Հակոբյանին, որը «համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու և իրենց անծանոթ պատճառներով»։
«Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան»,-նշված է հայտարարության մեջ։