Armenia Today-ի տեղեկությունը հաստատվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի դեկտեմբերին։ Նա Արարատի մարզպետ էր նշանակվել հեղափոխությունից հետո։