Ընդդիմության առաջնորդների խոսնակները դեռ չեն հաստատում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե այսօր քաղաքական առաջնորդների պատմական հանդիպում է կայանալու։
Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ տեղյակ չէ հնարավոր հանդիպման մասին։
Քաղաքական 6 լիդերների հնարավոր հանդիպման մասին չգիտեն նաև «Հայրենիք» կուսակցությունում։ Մամուլի խոսնակը հայտնեց, որ տեղեկություններ չունի։
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ մամուլում է կարդացել հանդիպման մասին, իրեն ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև Վազգեն Մանուկյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպեն։
Ըստ աղբյուրի՝ քննարկվելու են փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցեր։