ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ երեկ քաղաքական վեց լիդերներ հանդիպել են։
Նրա տեղեկացմամբ՝ այդ հանդիպումը պետք չէ առանձնացնել մյուսներից, քանի որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պարբերաբար տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում է։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ հանդիպումից հետո իրենց օրակարգում ոչինչ չի փոխվել։ Քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Շարժման անելիքները։
Armenia Today-հարցին, թե քննարկվե՞լ է վարչապետի թեկնածուին փոխելու հարցը, քանի որ, ըստ տեղեկությունների, շարժման լիդերները դժգոհ են Վազգեն Մանուկյանից, Սաղաթելյանը պատասխանեց, որ շարժման վարչապետի թեկնածուի փոփոխության հարց չի քննարկվել։
«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը մեկ շաբաթ առաջ նիստ է հրավիրել, հանդես է եկել հայտարարությամբ, հրապարակել ենք մեր ճանապարհային քարտեզը»,- նշեց նա։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դառնա Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն, նա վստահեցրեց, որ նման հարց չեն քննարկել. «Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է»։
Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ մարզային այցելությունները, անհնազանդության բողոքի ակցիաները, երթերը, ցույցերն ամբողջ ծավալով շարունակվելու են։ Հայրենիքի փրկության շարժման համակարգողը համոզված է, որ իրենց կհաջողվի վարչապետի հրաժարականի պահանջը վերածել համաժողովրդական շարժման։
Մանրամասները՝ տեսանյութում․