ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը Armenia Today-ի հետ զրույցում նշել է, որ առաջիկայում մեծ թափով շարունակվելու են փողոցային ակցիաները։ Նա անհիմն է համարում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, համաձայն որոնց, իբրև, Հայրենիքի փրկության շարժումը կազմալուծվում է։
Հիշեցնենք, որ Երևանում շարունակվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Այսօր Հայրենիքի փրկության շարժման անդամները հերթական բողոքի ակցիան են իրականացրել ԱԺ-ի դիմաց, այնուհետև երթով շարժվել են Կառավարության շենք։
Մանրամասները՝ տեսանյութում․