Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Սուսաննա Սաֆարյանն անցյալ տարվա մարտին էր նշանակվել այդ պաշտոնում։