Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև։ Այս մասին հայտնել է Չեխիայում ՀՀ դեսպանատունը։
«Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ և կոչ անում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։
Միաժամանակ, Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում»,- հայտնել է դեսպանատունը։