ԱՄՆ-ն առաջինը չի չեղարկի Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանուն այն բանի, որ վերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Նախ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, այսօր՝ փետրվարի 7-ին, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
Կիրակի օրը Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի պատժամիջոցներից, այլ ոչ թե նոր պայմաններ առաջ քաշի:
Խամենեիի խոսքով ՝ ԱՄՆ-ն և Եվրոպան «ոտնատակ են տվել իրենց բոլոր խոստումները», ուստի իրավունք չունեն թելադրել Իրանին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Սպիտակ տունը չի բավարարում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմանները, և ամերիկացիները ձգտելու են հասնել իրանական միջուկային և հրթիռային ծրագրերի շուրջ ավելի երկարաժամկետ գործարքի:
2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս է եկել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից և վերստին պատժամիջոցներ Է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչպես նաև նրա տնտեսական գործընկերների նկատմամբ:
Վաշինգտոնը հայտարարել է իրանական նավթի արտահանումը մինչև զրո հասցնելու նպատակի մասին և կոչ Է արել հրաժարվել դրա գնումներից: 2020-ի օգոստոսին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին բողոք Է հայտնել, որում ասվում Է Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) չկատարելու մասին, որն ընդունվել Է 2015 թվականին:
Վաշինգտոնը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը գործարկելու ցանկության մասին: ԱԽ-ի անդամների ճնշող մեծամասնությունը հանդես Է եկել ամերիկյան նախաձեռնությունների դեմ։