Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է հարցին, թե ինչու 2.5 տարվա ընթացքում լեգիտիմություն ունեցող իշխանությունը ժամանակին շատ անձանց դղյակներ չդարձրեց զենք-զինամթերք, անօդաչու սարքեր:
«Օրենքը պետք է շատ ավելի կտրուկ, բիրտ և արագ կիրառվեր, ինչը մեզ մոտ, ցավոք, չստացվեց։ Հունիսին ավարտվում է մեր 6-ամսյա ճանապարհային քարտեզի ժամկետը, որի մի մասն իրագործվել է, կներկայացնենք: Այնուհետև ընտրություններ կլինեն։
Եթե անգամ մենք պարտվենք, մենք դա կարձանագրենք և կշնորհավորենք իրական հաղթողին, եթե այդպիսի բան լինի»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ մինչև հունիս հազիվ թե արտահերթ ընտրություններ անցկացվեն:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 7-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում։