Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել։
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Փաշինյաանը Լենա Գալուստի Նիկողոսյանին նշանակել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ։
Մեկ այլ որոշմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ Ազգային ժողովում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս ՀՀ կառավարության ներկայացուցիչ: