ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին նա
հայտնել է իր Facebook-յան էջում։
«Շնորհավորել եմ նրան նշանակման կապակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի ցուցաբերած օժանդակության համար։
Խոսել ենք նաև 44-օրյա պատերազմի, դրա աղետալի հետևանքների մասին, շեշտադրել եմ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը, ինչպես նաև 30-ամյա կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-գրել է նա՝ հավելելով, որ դեպսան Ֆան Յոնգն իր հերթին կարևորել է հրադադարի հաստատումը և հույս հայտնել, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն: