Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն Armenia Today-ի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որոնց համաձայն, իբրև, այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնում է ՌԴ, ասելով.
«Չկա նման բան, որ վարչապետն այսօր մեկնում է Մոսկվա։ Եթե նման բան լիներ, գործուղման որոշում կլիներ, որը տեղադրված կլիներ մեր պաշտոնական կայքում»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ կան, համաձայն որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է մեկնել Ռուսաստան։ Ըստ այդ լուրերի՝ նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու՝ փետրվարի 11-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա։