Սյունիքի հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։ Շուռնուխի, Որոտանի ու Սյունիքի համայնքներում տեղի ունեցած նրանց հանդիպումների արդյունքների վերաբերյալ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ փոխվաչապետ Տիգրան Ավիննյանն ասաց, որ տները կորցրած բնակիչներին միանվագ 300 000, և առնվազն 6-ամսյա ժամկետով ամսական 68 000 դրամի աջակցություն կտրամադրվի՝ պայմանով որ կկառուցվեն նոր տներ։
Ավինյանը պատմեց, որ դրանից մեկ շաբաթ անց լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսվել այդ համայնքներում։
«Չնայած, որ կատարվող շինարարական աշխատանքները համայնքապետարանի աշխատակիցների կողմից ներկայացվեցին որպես բարերարների միջոցներով իրականացվող աշխատանք, ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է։ Դա այն պարտավորությունն է, որը մենք ստանձնել ենք»,- ասաց Ավինյանը։