Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի աղմկահարույց գրառման մասին։
Հարցին, սակայն, պատասխանեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ափսոսանք հայտնելով, որ ռեկտորն արել է այնպիսի հայտարարություն, որը վերաբերել է ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև ԿԳՄՍՆ-ին։
Նա ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունում չկան սիստեմային ուժեր, որոնց մասին ինքը չգիտի։
«Ինչ վերաբերում է Սլավոնական համալսարանին, ապա դա մեր լավագույն բուհերից է։ Այնտեղ մեր գործընկերներն են, և ես երբևէ անգամ հեռախոսազրույց չեմ ունեցել այդ բուհի ռեկտորի հետ։
Հուսով եմ, որ պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, թե ինչ նկատի ունի։ Մի՛ փնտրեք խնդիր այնտեղ, որտեղ այն չկա։ Բուհը լավ բուհ է, դրա հետ խնդիր չկա»,- ասաց Դումանյանը։