Ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերաբերում Ամուլսարի շահագործմանը: Պատգամավոր Հրանտ Այվազյանի այս հարցին, չնայած այն ուղղված էր վարչապետին, պատասխանեց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ առկա է հակաճգնաժամային ծրագիր, որում ընդգրկված է նաև հանքարդյունաբերությունը, և եթե քննարկումներից հետո գան այն եզրակացությանը, որ Ամուլսարը պետք է շահագործվի, ապա այն կշահագործվի:
Պատգամավորը նկատեց, որ իրեն ավելի հետաքրքիր էր վարչապետի կարծիքը, բայց, քանի որ հարցին պատասխանեց Պապիկյանը, ապա միայն ավելացրեց, թե հույս ունի, որ հանքը չի շահագործվի բնության և մեր առողջության հաշվին, որը հաստատեց նաև նախարարը: