Կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարը խուսափեց պատասխանել լրագրողների տված երկու առանցքային հարցերին։
«Կլինի հայտարարություն՝ կիմանաք»,- ասաց նախարարը՝ ի պատասխան Լևոն Արոնյանի մոր հայտարարության մասին հարցին, ըստ որի 2020 թվականին այլևս չի ֆինանսավորվել եռամյա ծրագիրը, և շախմատիստը չի կարողանում օգտվել գերհզոր համակարգչից։
Հիշեցնենք, որ որպես թիմի կապիտան Արոնյանը ստանում է 200 հազար դրամ, որը փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը։
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի շուրջ ծավալվող պատմության մասին հարցին նախարարը հարցով պատասխանեց։
«Դուք չե՞ք նայել երեկվա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը։ Այնտեղ ձեր հարցին արդեն պատասխանել եմ։ Ավելորդ հարցեր մի՛ տվեք»,- ասաց Դումանյանը։
Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Դումանյանն ափսոսանք էր հայտնել, որ ռեկտորն արել է այնպիսի հայտարարություն, որը վերաբերել է ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ նաև ԿԳՄՍՆ-ին։ Նա ասել էր, որ ԿԳՄՍ նախարարությունում չկան սիստեմային ուժեր, որոնց մասին ինքը չգիտի։