ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժման» հետ որևէ առանձին քննարկում չի ունեցել այսօր սպասվելիք ակցիային մասնակցելու հետ կապված, բայց իրենց բոլոր թիմակիցները, կուսակիցները, որոնք ցանկություն կունենան, կարող են մասնակցել: Այս մասին ԱԺ խորհրդանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ այսօր կայանալիք հանրահավաքը Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է։
««Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն որևէ կերպ կաշկանդված չէ սեփական միջոցառումներով, հանդիպումներով, օրակարգով հանդես գալու: Այստեղ պետք չէ իրականում որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել. մեկը մյուսին շարունակող, զուգահեռաբար ընթացող գործընթացներ են, ոչ թե առանձնանալու, երկիմաստություն պարունակող գործընթացներ»,- շեշտեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ ժողովրդին կոչ անելով այսօր՝ ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում՝ քննարկելու երկրի առջև ծառացած մարտահրավերները։