Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ հանրահավաք է տեղի ունենում Ազատության հրապարակում: Նախօրեին Վազգեն Մանուկյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, նշվում է.
«Արթնացի՛ր, ժողովուրդ, համարձակվի՛ր երկրի ապագան վերցնել քո ձեռքը, հակառակ դեպքում այն կվերցնեն Թուրքիան ու Ադրբեջանը՝ այս իշխանությունների ձեռքով:
Մի՛ սպասեք քաղաքական կուսակցությունների քայլերին: Բոլոր ազգային քաղաքական ուժերը ձեր կողքին են, բայց դո՛ւք եք որոշում երկրի ապագան:
Կո՛չ եմ անում վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել մեր անելիքը: Մեր աչքի առաջ մենք կորցնում ենք մեր Հայրենիքը»: