ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր այցելել են Տավուշի մարզ:
Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հանդիպում ենք քաղաքացիների հետ, լսում նրանց մտահոգությունները, առաջարկությունները և ներկայացնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ապագային միտված տեսլականը»,-նշել է Է. Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որում շեշտել էր մոտ ապագայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ԼՀԿ-ն հայտարարել էր տեղամասային ընտրական հանձնաժողովներում մասնակցության հայտերի ընդունման մասին: