Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում:
Ըստ այդմ՝
2) Սրբուհի Գալյանին փոխարինել է Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը
3) Երվանդ Խունդկարյանին փոխարինել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ բառերով.
4) «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինվել են «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար» բառերով.
5) հանվել են ԲՀԿ պատգամավոր «Նաիրա Զոհրաբյան – ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը.
6) «ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերից առաջ լրացվել է «ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերով»:
Այս մասին նշված է վարչապետի որոշման մեջ: