ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վերադարձել է Հայաստան։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Բժիշկների հորդորով նախագահը բուժումը շարունակում է նաև Երևանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում` ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն, նախագահի մոտ ի հայտ են եկել նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել, որի պատճառով նա չէր կարողանում վերադառնալ հայրենիք: Նախորդ շաբաթ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ մինչև շաբաթավերջ կվերադառնա, եթե բժիշկները թույլատրեն: