Իմքայլական պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։ Նա նաև տեղեկացրել է, որ շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ լավագույն բարեմաղթանքներն է հղել Իրանի բարեկամ ժողովրդին։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնեց, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։