ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո հաճախակիացել էին տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների փոփոխությունների վերաբերյալ լուրերը: Հատկապես խոսվում էր ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասին: