Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարվա ընթացքում եղել եմ մեծ քաղաքականության մեջ: Ես հստակ ասում եմ` ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ
«Իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015 թվականին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու: Դա այլ խոսակցության, այլ հարցազրույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ-որ կա՝ որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի: Որևէ պարագայում չեմ լինելու: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին: Իմ ասածը չի նշանակում, որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ: Իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Բոլորովին հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ ավելի ակտիվ է լինելու, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք:
Դիտարկմանը՝ գործող իշխանությունը հրաժարվել է ընտրությունների գաղափարից, նա շեշտեց, որ սա վերջնական որոշում չէ:
«Եթե մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ի՞նչ արժե սուտ ասել, կամ էլ մի ընտրություն կեղծել: Ընտրությունն ավելի կարևոր չէ, քան պատերազմը»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը: