Գյումրի-Երևան ճանապարհին չնախատեսված կանգառներ՝ Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։ :
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր։ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու գերեվարված զինծառայողների հարազատների հանդիպումը: Մինչ այդ էլ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի խնդիրների շուրջ:
Գյումրի-Երևան ճանապարհին Մաստարայում, Աշնակում, Ներքին Բազմաբերդում և Ուջանում քաղաքացիները կանգնեցրել էին վարչապետի շարասյունը և իրենց աջակցությունը հայտնել կառավարության ղեկավարին։