«Վարչապետը որևիցէ մեկի հարցազրույցը մեկնաբանելու ոչ կարիք, ոչ անհրաժեշտություն չի տեսնում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով մեր հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արդյո՞ք արձագանքել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին։
«Եթե որևէ հարցազրույց լինի, ապա այդ հարցազրույցին դուք կարող եք ծանոթանալ որևէ հեռուստաալիքի, կամ օնլայն հարթակում», -ասաց խոսնակը, հավելելով, որ քանի դեռ որևէ հարցազրույց պլանավորված չէ, չի կարող ասել երբ է այն պլանավորվում և ինչ թեմաներով։ Ըստ Գևորգյանի իրենք չեն որոշում հարցազրույցի թեման։